Վարսագեղ հերմաֆրոդիտ
Վարսագեղ հերմաֆրոդիտ | |
Վարսագեղ հերմաֆրոդիտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ջղախոտազգիներ (Plantaginaceae) |
Ցեղ | Վարսագեղազգիներ (Callitriche) |
Տեսակ | Վարսագեղ հերմաֆրոդիտ (C. hermaphroditica) |
Միջազգային անվանում | |
Callitriche hermaphroditica | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Վարսագեղ հերմաֆրոդիտ (լատին․՝ Callitriche hermaphroditica), վարսագեղազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջությամբ ջրում սուզված միամյա լողացող բույս է։ Տերևները մանր են, գծային, մուգ կանաչ, թափանցիկ և մեկ ջղով։ Տերևների անոթներում գտնվող ծաղիկները ծաղկակիցներ չունեն։ Ծաղկապատը բացակայում է։ Պտուղը չոր է, լայն-թևավոր, չորս բլթակներով և չորս սերմերով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Ապարանի ֆլորիստիկական շրջանում և Չիլի լճում։ Բացի Հայաստանից, ընդհանուր արեալը ընգրկում է բարեխառը Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրությունների վրա, լճակներում և ճահճացած տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Կովկասում հայտնի է միայն Հայաստանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված կլիմայի գլոբալ փոփոխության և անթրոպոգեն գործոնների հետ, սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոմանիշական անուններ[2]
- Callitriche angustifolia Gilib. nom. inval.
- Callitriche aquatica var. autumnalis Bonnier
- Callitriche autumnalis L. nom. illeg.
- Callitriche autumnalis var. linearis (Pursh) A.Gray
- Callitriche autumnalis f. macrocarpa Hegelm.
- Callitriche bifida (L.) Morong
- Callitriche confervoides Thuill. ex Link
- Callitriche decussata Link
- Callitriche euautumnalis Syme
- Callitriche foliosa Raf.
- Callitriche glomerata Thuill. ex Link
- Callitriche hermaphroditica subsp. macrocarpa (Hegelm.) Lansdown
- Callitriche linearis Pursh
- Callitriche palustris var. bifida L.
- Callitriche sessilis DC.
- Callitriche stellaria Raf.
- Callitriche virens Goldb.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
- ↑ Callitriche hermaphroditica L. — The Plant List
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսագեղ հերմաֆրոդիտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսագեղ հերմաֆրոդիտ» հոդվածին։ |
|
|